Բաժիններ՝

Ասֆալտապատվում է Սեւան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակը

Պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին ասֆալտապատվում է Սեւան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակի տարածքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայքնապետարանի աշխատակազմից, այս տարվա ընթացքում պետական միջոցների հաշվին Սեւան քաղաքում հիմնանորոգվեց Սեւան – Մարտունի – Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրը, որը ներառում է Շահումյան փողոցը՝ ավարտվելով Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակի սկզբնամասում։ Իսկ այժմ նույն ծրագրի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորոգվում է նաեւ Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակը։

«Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհի առաջին կիլոմետրանոց հատվածը մեր քաղաքի մուտքն է, եւ դրա ամբողջականության ապահովման համար Սեւան համայնքի ղեկավարը դիմել էր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն` փողոցի շարունակություն եւ ամբողջություն հանդիսացող Վլ. Կարապետյանի անվան հրապարակի հիմնանորոգումը եւս հիշյալ ծրագրում ներառելու համար: Այս հրապարակը Սեւան քաղաքի համար ունի կարեւորագույն նշանակություն. այն ոչ միայն քաղաքի մուտքն է եւ գլխավոր հրապարակը, այլ նաեւ Սեւան-Ծաղկունք-Զովաբեր, Սեւան -Վարսեր բնակավայրերի ավտոճանապարհները միացնող հանգույցը: Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակի տարածքի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգմամբ, որը կազմում է 3500-3600 քառակուսի մետր տարածք, ամբողջական է դառնալու քաղաքի այս հատվածի ներկայանալի եւ բարեկարգ տեսքը: Պետություն- համայնք համագործակցության արդյունքը չուշացավ: Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները, որոնց իրականացմամբ Սեւանի մուտքը կներկայանա նորովի: Շինարարական աշխատանքերը կավարտվեն առաջիկա օրերի ընթացքում»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս