Մղձավանջային երկու տարիներ․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուղիղ երկու տարի առաջ հայ ժողովուրդն իր պատմության մեջ ստացավ հերթական ողբերգությունը։

Ի տարբերություն նախորդ դարերի ողբերգությունների, 2020թ․ մենք ունեցանք պետական դավաճանություն, որի արդյունքում կորցրեցինք Արցախի և Հայաստանի հսկայական տարածքներ, տվեցինք հազարավոր զոհեր, հարցականի տակ դրվեց և Արցախի և Հայաստանի ապագա գոյությունը։ Բայց զարմանալիորեն, դավաճան իշխանությունն այս ամենից հետո մնաց և շարունակում է մնալ իշխանության ղեկին։ Ոչ միայն մնաց, այլև պարզվեց, թե որքան դավաճաններ կան հայ ժողովրդի մեջ, որոնք ոչ միայն պաշտպանում են դավաճան իշխանությանը, այլև բացահայտ ուրանում են Արցախ՝ հայրենիքը։

Օրինակնե՞ր, խնդրեմ․ Էդուարդ Անտինյան, Վիգեն Խաչատրյան, Արման Բաբաջանյան, Հայկ Սարգսյան, Ստեփան Գրիգորյան և բազմաթիվ այլ «հայորդիներ», չհաշված ողջ քպ-ականնները, նախարարները, իրավապահ կոչված կառույցներն, իրենց դավաճան բռնապետիկի գլխավորությամբ։

Հարց բոլոր նրանց, ովքեր չեն հաշտվում այս վիճակի հետ․

-Շարունակելու՞ ենք հանդուրժել այս մղձավանջը և կորցնելու հայրենիքը, թե՞ վերջապես վճռականորեն ոտքի ենք կանգնելու, փրկելու հայրենիքը դավաճաններից։ Եթե ոչ, ապա բոլորս ենք լինելու Հայաստանի և Արցախի կործանման պատասխանատուները»։

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։