Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է Զապորոժիեի ատոմակայանի արտաքին էներգամատակարարման վերականգնման մասին

Զապորոժիեի ատոմակայանի արտաքին էներգամատակարարումը վերականգնվել է էլեկտրացանցից անջատվելուց երկու օր անց։ Բարձրավոլտ գծերը վնասվել էին գնդակոծության պատճառով։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։

«Արտաքին էներգամատակարարումը ԶԱԷԿ-ում վերականգնվել է վերջին միջադեպի հետևանքով արտաքին էլեկտրամատակարարման հասանելիության դադարեցումից երկու օր անց, որը ցույց է տվել միջուկային անվտանգության իրավիճակի անկայունությունը Եվրոպայի ամենամեծ օբյեկտում», – ասել է նա:

ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ ատոմակայանի վեց էներգաբլոկներից երկուսը ներկայում դուրս են բերվել սառը անջատման ռեժիմից։

Գրոսսին հիշեցրել է, որ բազմիցս կոչ է արել ատոմակայանի տարածքի շուրջ անվտանգության գոտի ստեղծել։

«Մենք պետք է գործենք, քանի դեռ ուշ չէ»,- ասել է ՄԱԳԱՏԵ-ի ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930