«Դավաճա՛ն». քաղաքացին՝ Հյուսիսային պողոտայով քայլող Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին
Այսօր կեսօրին Ազատության հրապարակում աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի արձանի բացմանը մասնակցելուց հետո Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և այլ պաշտոնյաների հետ, մեծաքանակ թիկնազորի ուղեկցությամբ կարճատև զբոսանքի էր դուրս եկել նախկին իշխանությունների օրոք կառուցված Հյուսիսային պողոտայում։
Օպերայի բակից մինչև Կառավարություն զբոսանքի ընթացքում նրանց ուղեկցում էին մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցներ։
Զբոսանքը, սակայն, առանց միջադեպի չանցավ. Հյուսիսային պողոտայով քայլելիս քաղաքացիներից մեկը գոռաց՝ «Դավաճա՛ն», շատերն էլ տոտալ և ընդգծված անտարբերության էին մատնում նրանց:
Փաշինյանը կարճատև զբոսանքի ընթացքում նաև թղթադրամներ տվեց Հյուսիսային պողոտայում նվագող քաղաքացիներին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում