
Ցուկինիով և ընկույզով տաք աղցան

Բաղադրիչներ
1. Ցուկինի – 2 հատ
2. Ընկույզ – 50 գ
3. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
4. Սխտոր – 1 պճեղ
5. Մաղադանոս – 5 ճյուղ
6. Աղ, թարմ աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ցուկինիները կտրատել խորանարդաձև և տապակել ձիթապտղի յուղի մեջ:
2. Մաղադանոսը և ընկույզը մանր կտրատել:
3. Տապակած ցուկինին լցնել ամանի մեջ, վրան 1 պճեղ սխտոր ճզմել։
4. Ավելացնել մաղադանոս և ընկույզ, համեմել աղով և պղպեղով։ Խառնել և անմիջապես մատուցել։
Պատրաստեց Անի Գաբուզյանը