ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 11-15-ը մասնակցում են Վաշինգտոնում ընթացող Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի 2022 թվականի տարեկան հանդիպումներին:
Աշխարհահռչակ փոփ երգչուհի Քրիստինա Ագիլերայի երևանյան մենահամերգը, որը պետք է տեղի ունենար 2022-ի հոկտեմբերի 22-ին «Հրազդան» մարզադաշտում, հետաձգվել է:
Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի շինարարությունը կմեկնարկի 2024 թվականին։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 11-ին տեղեկացրել էր, որ Դատական օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հաստատեց, որ Կառավարությունը որոշել է միավորել երեք բուհերը՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:
Հայաստանում հոկտեմբերի 13-ից մեկնարկել է 10-օրյա մարդահամարը:
«Նախաձեռնությունը Պալատի ժողովրդավարության գործակցությանն է պատկանում: Սովորաբար այս նախաձեռնության անդամներն այցելում են Ուկրաինա, Վրաստան և Հայաստան»:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով իրավական գործիքակազմի հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ, որոնց արդյունքների մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ըստ անհրաժեշտության, համապատասխան տեղեկություններ կտրամադրի հանրությանը:
Միգրացիոն ծառայության (ՄԾ) պետ Արմեն Ղազարյանն աշխատանքային այցով Վիեննայում է՝ մասնակցելու Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ICMPD) կողմից կազմակերպվող Վիեննայի 2022 թ. միգրացիոն տարեկան համաժողովին, որն այս տարի տեղի է ունենում հոկտեմբերի 11-12-ը։
«Yerevan Open» շախմատային մրցաշարում կայացել են երրորդ տուրի պարտիաները:
Կառավարության հոկտեմբերի 13-ի հերթական նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե մարտական պատրաստություն անցնելու վերաբերյալ նամակներ, դիմումներ են ստանում նաև կանանցից, ապա հավելեց, որ Պաշտպանության նախարարությունն արդեն մշակված ծրագիր ունի, որի մասին շուտով կհայտարարվի։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ անկախ ստեղծված իրավիճակից՝ ՌԴ-ն Հարավային Կովկասում տիրապետում է լծակների, ու Աստանայի հանդիպումը երևի թե կարևոր կլինի այն իմաստով, որ Մոսկվան կստանա պատասխան իր առաջարկներին: Ըստ նրա, իսկապես որոշ իմաստով սա կարելի է համարել ուշացած նախաձեռնություն, որը նաև օբյեկտիվ աշխարհաքաղաքական պատճառներ ունի:
Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
Պարտքի մրցավազք. Եվս 8 միլիոն, և 10 միլիարդն ապահովված է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միտումնավոր կոնֆլիկտ հրահրելու մեջ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սեպտեմբերին անկանխիկ գործարքների թիվը եռապատկվել է
650 միլիոն դրամ՝ Մետրոպոլիտենի համար գույք գնելու նպատակով, 1.5 միլիարդ էլ կհատկացվի ավելի ուշ
Պաշտպանության բանակի կողմից ականների տեղադրումը եղել է բացառապես Ադրբեջանի զինված ուժերի հետ շփման գծում, և այդ գործընթացը կատարվել է երկուստեք:
«Ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական բյուջեից համաֆինանսավորմամբ իրականացվում են այն դպրոցների վերակառուցման կամ նոր շենքերի կառուցման աշխատանքները, որոնք ընդգրկված են Հայաստանում սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր դպրոցների ցանկում:
Ամեն ինչից բողոքում են, բայց մի հարց կա, որից չեն բողոքել, դա բանակում սննդի կազմակերպման հարցն է
Կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով Զինված ուժերում կատարվող բարեփոխումներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե բազմաթիվ նամակներ և դիմումներ են ստանում, երբ քաղաքացիները ցանկություն են հայտնում կամավոր սկզբունքով, կարճ ժամանակահատվածում պատրաստում անցնել և հերթապահություն իրականացնել։
Կառավարությունը սահմանեց կամավոր ատեստավորում անցած պայմանագրային զինծառայողների համար հավելավճար։ Կառավարության այսօրվա նիստում համապատասխան նախագիծը ներակայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Ատեստավորում չանցած պայմանագրայինները կաշխատեն հին աշխատավարձով. Փաշինյան
Պայմանագրային զինծառայողները հավելավճար կստանան, եթե ուսուցիչների պես ատեստավորվեն։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահի՝ Մոսկվա գործուղման ընթացքում նրա պարտականությունները կատարող փոխխոսնակ Հակոբ Արշակյանը երեկ պատգամավորներին պարգեւատրելու կարգադրություն է ստորագրել՝ «ՀՀ ԱԺ պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի», սակայն ո՛չ հավելված կա եւ ո՛չ էլ պարզ է, թե որ պատգամավորներին, որքան ու ինչի համար են պարգեւատրում։
Նիկոլ Փաշինյանն արգելեց Սուրեն Պապիկյանին օգտագործել արժանապատիվ բառը
ՍԴՀԿ-ից խոստացան՝ Աճեմյանն անպայման կկապվի ու կզրուցի մեզ հետ, Սամվել Բաբայանի կուսակցության ներկայացուցիչ Տերտերյանը կարդաց մեր՝ իրեն ուղղված հաղորդագրությունները, բայց ո՛չ Աճեմյանը, ո՛չ Տերտերյանը կապի դուրս չեկան մեզ հետ:
Հայաստանը պետք է Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրի անհայտ կորածների ճակատագրի և զանգվածային գերեզմանների ճշգրիտ վայրերի մասին:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ադրբեջանական կողմից կիբերհանցագործությունների դեպքերի մասին։