
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Իրանին Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
«Անկեղծ ցավակցություններ ենք հայտնում Իրանի ժողովրդին և կառավարությանը Շիրազ քաղաքի Շահչերաղ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որի հետևանքով անմեղ մարդիկ են զոհվել: Վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,- ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:
Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Շիրազ քաղաքի Շահչերաղ մզկիթում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով 20 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ: