
Հայ մրցավարները կաշխատեն ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում

Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացվող մի շարք միջազգային մրցաշարերի հանդիպումները:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Հոկտեմբերի 26-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կկայանա ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սլավիա Պրահա» (Չեխիա) – «Վոլֆսբուրգ» (Գերմանիա) հանդիպումը։
Հանդիպման մրցավարի օգնական է նշանակվել Քրիստինե Գրիգորյանը, 4-րդ պաշտոնյան Սոֆիկ Թորոսյանն է։
Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կկայանան ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլի 6-րդ խմբի հանդիպումները։
Այս հանդիպումների մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնական՝ Արթուր Գդլյանը։
Հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլի «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) – «Օիլիմպիկ Մարսել» (Ֆրանսիա) հանդիպումը։
Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը։