Բաժիններ՝

Հայաստանի կանանց ֆուտբոլի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Վրաստանին

Լյուքսեմբուրգում կայացավ ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության B լիգայի առաջին խմբի որակավորման փուլի Վրաստան-Հայաստան հանդիպումը։

Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր՝ 3:0 հաշվով հաղթեց մրցակցին:

Հոկտեմբերի 10-ին մեր ընտրանին կանցկացնի որակավորման փուլի վերջին հանդիպումը՝ մրցելով Լյուքսեմբուրգի հավաքականի հետ։

Հայաստանի ընտրանին ուներ հետևյալ մեկնարկային կազմը` 1. էլլա Դե Կրոյֆ, 3. Անի Օհանյան (2. Սուսաննա Սահակյան, 89), 4. Թահլիա Զադեյան, 6. Սյուզաննա Հակոբյան (19. Ռոզալինա Երիցյան, 74), 7. Մարիաննա Վարդանյան, 9. Անի Սաֆարյան, 10. Էլինա Մարտիրոսյան, 11. Տաթև Խաչատրյան, 14. Դիանա Մելիքբեկյան (ա), 17. Իզաբելա Ներսեսյան, 21. Մարիա Վարդանյան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31