40 միլիարդ դրամով ավելի շատ հարկ հավաքած Կառավարության պահուստային ֆոնդը դատարկ է. զինվորի անվտանգության համար փողն այլ եղանակով են հայթայթում

Ընդամենը 3 ամիս առաջ՝ հունիսի 23-ին, Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստում հպարտությամբ հայտարարեց, որ 40 միլիարդ դրամով ավելի հարկ են հավաքել. դա կուղղեն Կառավարության պահուստային ֆոնդ, հետո, ժամանակի ընթացքում, կտեղափոխեն պետական բյուջե։

Երեք ամիս անց, սակայն, պարզվում է, բյուջե տեղափոխելու համար էլ գումար չի մնացել, որովհետև Կառավարության պահուստային ֆոնդը սպառվել է։

Ուշագրավ է, որ Կառավարության պահուստային ֆոնդի սպառման մասին Ֆինանսների նախարարությունը տեղեկացրել է Ազգային անվտանգության ծառայությանն այն ժամանակ, երբ ԱԱԾ-ն հրատապ կարգով՝ սահմանային անվտանգության ապահովման համար 2,463,163.8 հազար դրամ է ուզել։

«Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ 2022 թվականի պե­տական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պա­հուս­տային ֆոնդը սպառված է և ֆինանսական միջոցներ առկա չեն»,- ֆինանսների նախարարությունից պատասխանել են ԱԱԾ-ին:

Կարդացեք նաև

ԱԱԾ-ն, սակայն, մնացել է անդրդվելի, դրանից հետո շարունակել է պահանջել՝ նշելով՝ «Պետական սահմանի պահ­­­պա­նության և ՀՀ ազ­գային անվտանգության ծառա­յու­թյան առջև դրված խնդիր­ների կատարման ապա­­հով­ման համար ան­հրա­ժեշտ են լրացուցիչ ֆինանսական մի­ջոց­ներ, որոնց հատկացման հրա­տա­­պությունը պայ­մա­նա­­վոր­ված է անվտանգային նպա­տակներով»։

Այս պահանջից հետո որոշվել է փողը հայթայթել պետական բյուջեով նախատեսված մի շարք միջոցառումների համար նախատեսված գումարները կրճատելու միջոցով։

Ստացվում է՝ ՀՀ Կառավարության համար 3.8 միլիարդ դրամ կա՝ օրինակ, պարեկային ծառայության հագեցվածության համար, բայց 2,5 միլիարդ դրամ չկա պետության սահմաններն ամրացնելու համար, ու ստիպված են բյուջեում նախատեսված մի շարք միջոցառումներ չիրականացնել, կատարել վերաբաշխում՝ սահմանային անվտանգության ապահովման համար։

Տեսանյութեր

Լրահոս