Արցախի հանրային ռադիոյի քաղաքական վերլուծաբան, լրագրող Միքայել Հաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կրտսեր որդուս՝ Երվանդի, նահատակության օրն է… Չորս տարվա մեջ երկրորդ անդառնալի կորուստս… 2016-ի ապրիլի 4-ին ավագս՝ Նորայրը (քառասուն էլ չկար), մարտիրոսվեց Թալիշի դիրքերում, 2020-ի այս օրը՝ Երվանդս (42-ը դեկտեմբերին պիտի լրանար), Մեխակավանի (Ջաբրայիլի) ուղղությունում: Երկուսն էլ՝ թշնամական արկի պայթյունից:
Դատարանի որոշմամբ, Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրանց պաշտպան Աբգար Պողոսյանը։
168.am-ի հետ զրույցում Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավար Երվանդ Մալունցն ասաց, որ գյուղին հասցված վնասները հաշվարկել են, սակայն այս պահին կոնկրետ թիվ չի կարող նշել։
Անօրինական միգրանտների թվաքանակը, որոնք փորձել են հատել լեհ-բելառուսական սահմանը, այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ գերազանցել է 100-ը: Այդ մասին, հաղորդել է Լեհաստանի սահմանային պահպանությունը: «Հոկտեմբերի 5-ին օրվա ընթացքում փորձել է անօրինականորեն Բելառուսից Լեհաստանի տարածք թափանցել 116 մարդ, այդ թվում՝ Սիեռա Լեոնեի քաղաքացիներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
12 բժշկական կենտրոնում իրականացվում են նախագծման կամ շինարարական աշխատանքներ, իսկ հաջորդ տարվա համար նախատեսվում է մոտ 20 գյուղական ամբուլատորիաների ամբողջական վերանորոգում:
«Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել», – այսօր կրկին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական խորհդի ղեկավարի հետ Պրահայում նախատեսված քառակողմ հանդիպումից առաջ։
Իսպանիայի Կոնգրեսը հոկտեմբերի 6-ի լիագումար նիստում միաձայն ընդունել է հայ ժողովրդին զորակցության հայտարարություն՝ վերահաստատելով իր անհանդուրժողականությունը ռազմական գործողությունների նկատմամբ։
ՊՆ-ն հայտարարել է։
Հոկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակվեց «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ և «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերնագրով հոդվածը, որտեղ իբրև ներկայացրել են Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած 5 պահանջները։ Մինչդեռ, 2022 թվականի մարտին մամուլում հրապարակված Ադրբեջանի հինգ պահանջները բոլորովին այլ բովանդակություն ունեին, մինչդեռ «Հայկական Ժամանակ»-ում հրապարակված պահանջները սրանք էին.
Հանդիպման ընթացքում քննարկվել են մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գիտության առևտրայնացման ու արդիականացման վերաբերյալ մի շարք հարցեր։
Հայաստան վերադարձած ռազմագերիներին, որոնք գերեվարվել էին ադրբեջանական վերջին հարձակման ժամանակ, ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները տեսակցել էին սեպտեմբերի 23-ին։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնի տարածքում «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հանդիպել է արցախցիներին, պատասխանել նրանց հուզող հարցերին:
Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի և Սպիտակի քննչական բաժիններում ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է երեք քրեական վարույթ։
Փաշինյանի ու Էրդողանի ջերմ հանդիպումը
Այս պահին Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից սպասում է առնվազն քաղաքական գնահատական:
«Խնդիր է դրված պահպանել հայոց պետականությունը». Վահե Հովհաննիսյան
«Եթե հայկական պետությունն ընկավ, բոլորը դառնալու են անտեր բոմժ. կոնսոլիդացիա է պետք». Արթուր Ղազինյան
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Սանկտ Պետերբուրգում վարչապետը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այսօր «Հայկական օրակարգ. Սրընթաց զարգացումների շեմին» քննարկման շրջանակներում ասաց, որ 2018 թվականին ներկայիս իշխանությունը վերցնելով իշխանության ղեկը, հետևողականորեն փլուզեց պետականության հիմքերը։
Վրաստանում, Իմերեթի շրջանի Խարագաուլիի մունիցիպալիտետում ֆիզիկական բռնության են ենթարկել Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության անդամ Լևան Խաբեիշվիլիին։
Ադրբեջանի զինված ներխուժումները և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքին հարվածներ հասցնելը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են։
Լրատվամիջոցներում հոկտեմբերի 6-ին տարածված այն տեղեկատվությունը, թե Կառավարությունը 31 մլն դրամ կհատկացնի Ազգային ժողովին՝ բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար, իրականությանը չի համապատասխանում։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ լրագրողի խնդրանքով անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում օրեր առաջ հրապարակված հոդվածին, որում, վկայակոչելով «հավաստի աղբյուրի», նշված է, թե ինչ ցանկություններ ունի Ռուսաստանը Հայաստանի վերաբերյալ։
«Հայկական օրակարգ. Սրընթաց զարգացումների շեմին» քննարկմանը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը, անդրադառնալով խաղաղության օրակարգին, նշել է՝ պետք է հասկանալ, թե որն է այդ խաղաղություն ասվածը, ոնց ենք դա մենք պատկերացնում, ում հետ:
Մոսկվան համալիր աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի դաշնակիցներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին: Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում մասնակցել Եգիպտոսում նոյեմբերին անցկացվող ՄԱԿ-ի պարփակ կոնվենցիայի կողմերի խորհրդաժողովին, որը նվիրված է լինելու կլիմայի փոփոխություններին:
Թեկուզև ժամանակի առումով արդեն ուշ է, ես, համենայն դեպս, կարծում եմ, որ Պրահայում Փաշինյանը նախ պետք է խուսափի փաստաթուղթ ստորագրելու ժամկետների պարտադրանքից, ապա ամեն կերպ փորձի դուրս գալ Ադրբեջանի թելադրած և պարտադրած ու ոչ մի լավ տեղ չտանող այդ օրակարգից և փակ շրջանակից։ Բանակցային այս օրակարգն այնքան նեղ ու միակողմանի է, որ սեղանի վրա առկա հարցերի շուրջ որևէ առևտուր միանշանակ լինելու է ի վնաս Հայաստանի։
«Պետք է ոչ թե պատրաստվենք խաղաղության, այլ պատերազմի». Վարդան Ոսկանյան
«Կհաջողվի՞ արդյոք ձևավորել հայկական շահի վրա հիմնված նոր պետականության հիմքեր». Արթուր Ղազինյան
Մակրոն-Էրդողան-Ալիև ջերմ զրույց. Փաշինյանն ու Միրզոյանը՝ դիտորդ