«Մինչև հիմա քաղաքական կոռեկտությունից դուրս չենք գալիս՝ հակառակորդ, հարևան, թշնամի է, պիտի ասենք՝ թշնամի». Թևան Պողոսյան

«Հայկական օրակարգ. Սրընթաց զարգացումների շեմին» քննարկմանը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը, անդրադառնալով խաղաղության օրակարգին, նշել է՝ պետք է հասկանալ, թե որն է այդ խաղաղություն ասվածը, ոնց ենք դա մենք պատկերացնում, ում հետ:

«Հասկանանք՝ ով է մեր թշնամին, և նրան թշնամի ասենք: Մինչև հիմա քաղաքական կոռեկտությունից դուրս չենք գալիս՝ հակառակորդ, հարևան»,- շեշտել է Պողոսյանը՝ հիշեցնելով, թե ինչպես է ամեն օր իրեն պահում Ադրբեջանը՝ մեր թշնամին:

Ըստ Պողոսյանի՝ այս գիտակցական փոփոխությունը մեր մեջ պիտի լինի, պիտի գնանք ազգային երազանքի հետևից, այլապես ոչ մի բան չի փոխվելու, և մեզ միշտ «խաղացնելու են», օգտագործելու են մեր թույլ կողմերը և տանելու ուրիշի օրակարգի դաշտ:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31