«Լինելու-չլինելու հարց է, երբևիցե Հայաստանն այս վիճակի մեջ չի եղել». Երվանդ Բոզոյան
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այսօր «Հայկական օրակարգ. Սրընթաց զարգացումների շեմին» քննարկման շրջանակներում ասաց, որ 2018 թվականին ներկայիս իշխանությունը վերցնելով իշխանության ղեկը, հետևողականորեն փլուզեց պետականության հիմքերը։
«Որևէ մեկը չի պատկերացնում, թե պետականության փլուզումից հետո, վաղն իրենց գլխին ինչ է գալու, չգիտեն, որովհետև իրենց որևէ մեկը չի բացատրել, քանի որ այդ ինստիտուտը չկա։ Այն վտանգները, որոնք այսօր կան Հայաստանում, որևէ մեկը չի պատկերացնում, ցավոք, չի պատկերացնում նաև քաղաքական վերնախավի մեծ մասը։ Վտանգի ամենամեծ պատկերացումն ունի օրվա իշխանությունը, որը դրանից լավ վախեցած է։
Հայաստանի գոյության հարցը կանգնած է շատ առարկայական, լինելու-չլինելու հարց է, երբևիցե Հայաստանն այս վիճակի մեջ չի եղել»,- նշեց Երվանդ Բոզոյանը։
Նրա կարծիքով՝ չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո երկիրը հայտնվի այնպիսի իրավիճակի մեջ, որ Երևանը դառնա Դոնբաս կամ Դամասկոս։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում