Հայաստանը ՀԱՊԿ-ից սպասում է առնվազն քաղաքական գնահատական. ԱԺ նախագահ

Այս պահին Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից սպասում է առնվազն քաղաքական գնահատական: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ինձ պետք է, որ Հայաստանի սահմանից այս կողմ, որը ՀԱՊԿ–ի անդամ է, այլ երկրի զինվոր չանցնի։ Ես հռետորական հարց ունեմ` պատկերացրեք, որ ինչ–որ երևակայական հակառակորդ հատել է Ռուսաստանի սահմանը, և դրա պատճառով Սոչի քաղաքը դատարկվել է։ Դուք պատկերացնու՞մ եք այդ իրավիճակը: Ինձ համար իմ երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունն է կարևոր»,–ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով` պետք է ստիպել, որ ՀԱՊԿ-ն աշխատի, իսկ եթե չի աշխատի, ապա կփնտրեն այլ մեխանիզմներ:

«Հիմա սպասում ենք առնվազն քաղաքական գնահատականի, սակայն, միևնույն ժամանակ, դա մեզ համար բավարար չէ և մեր երկրի անվտանգությունը պահպանելու համար չեն սպասելու, որ մի բան լինի, քանի որ չունեն այդ ժամանակը։ Ինչքան սպասել ենք, հերիք է»,- եզրափակեց Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս