Բաժիններ՝

Լիտվան պատրաստ է ընդունել մոբիլիզացումից խուսափող Ղրիմի թաթարներին

Լիտվան պատրաստ է արձագանքել Կիեւի խնդրանքին եւ համաձայն է երկիր ընդունել զինապարտ Ղրիմի թաթարներին՝ նրանց կողմից ուկրաինական անձնագիր ներկայացվելու դեպքում: Այդ մասին հայտնել է բալթյան հանրապետության ՆԳ նախարարությանն առընթեր Պետական սահմանի պահպանության ծառայության պետ Ռուստամաս Լյուբաեւասը։

Ղրիմի բնակիչներին թույլատրվել է ունենալ երկու անձնագիր՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի: «Մենք պատրաստ ենք ընդունելու Ղրիմի թաթարներին, որոնք խուսափում են իրենց նկատմամբ անարդարացի մոբիլիզացումից, որը հայտարարվել է Ռուսաստանի կողմից»,-ասել է նա:

Այս որոշումը գործում է, բայց ոչ բոլոր զինապարտների համար, այլ միայն ուկրաինական քաղաքացիություն ունեցողների:

«Այդ ազգության այն անձինք, որոնք ցանկանում են մուտք գործել Լիտվա, պետք է ներկայացնեն ուկրաինական անձնագիր»,-նշել է Լյուբաեւասը:

Ռուսական բանակ մոբիլիզացումից խուսափող Ղրիմի թաթարներին իրենց երկրներ մուտք գործել թույլ տալու խնդրանքով բալթյան պետությունների, Լեհաստանի եւ Վրաստանի իշխանություններին դիմել է Ուկրաինայի կառավարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31