
Ինչպես են Վրաստանում փոխվել արդյունաբերական արտադրանքի գներն օգոստոս ամսին

Վրաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2022 թվականի օգոստոսին 11 տոկոսով բարձրացել է 2021 թվականի օգոստոսի համեմատությամբ:
Այդ մասին հաղորդել է Վրաստանի «Սաքստատ» վիճակագրության ազգային ծառայությունը:
Ինդեքսի ձեւավորման վրա հիմնականում ազդել է վերամշակող արդյունաբերության գների բարձրացումը 15,2 տոկոսով, այդ թվում՝ պարենամթերքինը՝ 14,7 տոկոսով, իսկ հանքարդյունահանման գները նվազել են 14,6 տոկոսով:
Օգոստոսին, հուլիսի համեմատությամբ, արդյունաբերական արտադրանքի գները նվազել են 0,1 տոկոսով, հաղորդել է «Սաքստատ»-ը:
Վրաստանի ներքին շուկայի համար թողարկված արդյունաբերական արտադրանքի գներն օգոստոսին աճել են 11,9 տոկոսով՝ 2021 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:
Ամենից շատ աճել են լեռնարդյունահանող արդյունաբերության (21,2 տոկոսով), վերամշակող արդյունաբերության (14,2 տոկոսով), այդ թվում՝ սննդամթերքի գները (17,2 տոկոսով), հաղորդել Է Sputnik-ը: