ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան. ՊՆ. MediaHub.am

Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան։ Այս մասին MediaHub.am-ի հարցմանն ի պատասխան գրավոր նշել են ՀՀ ՊՆ-ից։

MediaHub.am-ը ՊՆ-ից հետաքրքրվել էր՝ արդյոք պատերազմից հետո ՌԴ-ն Հայաստանին զենք մատակարարել է, ՌԴ-ն մեզ զենք վաճառել է, թե՞ մինչ այս պահը հրաժարվում է վաճառել։ Նման հարցում ուղարկել էինք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանի հայտարությունից հետո, թե պատերազմից հետո ՌԴ–ն Հայաստանին որևէ զենք չի վաճառել, միայն խոստումներ է տվել, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել։

Ներկայացնենք ՊՆ-ի պատասխանն ամբողջությամբ։

«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղղված սեպտեմբերի 21-ի Ձեր գրությամբ ներկայացված հարցադրումների հայնտնում ենք՝ ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները երևբևէ չեն ընդհատվել։ Ռուսաստանի Դաշնության Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան»,-նշված է գրավոր պատասխանի մեջ։

Հիշեցնենք, որ MediaHub.am-ի հետ զրույց ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը ևս նշել էր, որ պատերազմից հետո ՌԴ-ն Հայաստանին զենք մատակարարել է:

Հիշեցնենք նաև, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ դաշնակից երկրները Հայաստանին չեն մատակարարում նախապես գնված զենքը՝ կոնկրետ անուններ չհնչեցնելով։

Անի Գևորգյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930