COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 614 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել է 614 միլիոն 089 հազար 140: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 533 հազար 920 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան:
Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել է. ԱՄՆ-ում՝ 95 միլիոն 969 հազար 895 եւ 1 մլն 055 հազար 922, Հնդկաստանում՝ 44 միլիոն 558 հազար 425 եւ 528 հազար 449, Ֆրանսիայում՝ 35 միլիոն 267 հազար 124 եւ 155 հազար 894, Բրազիլիայում՝ 34 միլիոն 616 հազար 655 եւ 685 հազար 8677, Գերմանիայում՝ 32 միլիոն 905 հազար 086 եւ 149 հազար 368 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 838,6: Հնդկաստանում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 375, Բրազիլիայում՝ 3176, Ֆրանսիայում՝ 2361, Գերմանիայում՝ 1770, ԱՄՆ-ում՝ 3226 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: