Երևանում կալանավորվել է ՌԴ Կիսլովոդսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվող Արթուր Ս.-ն
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 19-ին բաժին է ներկայացել 37-ամյա Արթուր Ս.-ն, որը 2019 թ. մայիսի 7-ից ՌԴ Կիսլովոդսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: