«Մանչեսթեր Սիթիի» սեփականատերը կգնի 12-րդ ակումբը
«Մանչեսթեր Սիթիի» շեյխ սեփականատեր Մասուր իբն Զաիդ Ալ Նահայան իր City Football Group ընկերության հետ պատրաստվում է գնել իր 12-րդ ակումբը։ Նոր ակումբը կլինի բրազիլական «Բաիան»։
Պրեմիեր լիգայի ակումբի սեփականատերերն արդեն պայմանավորվել են գործարքի շուրջ։ Այն կձևակերպվի մի քանի օրվա ընթացքում։
City Football Group-ում այժմ կան 11 ակումբներ՝ «Մանչեսթեր Սիթին» (Անգլիա), «Իրոնան» (Իսպանիա), «Պալերմոն» (Իտալիա), «Լոմելը» (Բելգիա), «Նյու Յորք Սիթին» (ԱՄՆ), «Մելբուրն Սիթին» (Ավստրալիա), «Մոնտեվիդեո Սիթին» (Ուրուգվայ), «Յոկոհամա Մարինոսը» (Ճապոնիա), «Տրուան» (Ֆրանսիա), «Մումբայ Սիթին» (Հնդկաստան) և «Սիչուանը» (Չինաստան):
City Football Group-ն ունի ևս մեկ գործընկեր ակումբ՝ «Բոլիվարը» (Բոլիվիա): «Բաիան» այժմ 2-րդ տեղում է Բրազիլիայի երկրորդ դիվիզիոնում։