Բաժիններ՝

Ռոնալդուն ուզում է մասնակցել նաև Եվրո-2024-ին

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է ազգային հավաքականի հետ կապված իր ծրագրերի մասին։

«Մտադիր եմ ևս մի քանի տարի լինել ազգային հավաքականի կազմում։ Ես դեռ մեծ հավակնություններ ունեմ։ Իմ մոտիվացիան մասշտաբներից դուրս է, հետևաբար չեմ պատրաստվում ավարտել միջազգային կարիերաս: Առջևում Աշխարհի առաջնությունն է, հետո ցանկանում եմ մասնակցել Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Renascenca-ն։

Կրիշտիանու Ռանոլդուն Պորտուգալիայի հավաքականում հանդես է գալիս 2003 թվականից։ Հարձակվողը մասնակցել է 189 հանդիպման, որոնցում դարձել է 117 գոլի հեղինակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս