«Այդ հակահայ ձեռնարկը փա՜ռք Աստծո, տապալվել է». Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետք է ընդունել, որ այս թշնամասեր իշխանությունների գրեթե բոլոր հակահայ ձեռնարկները վաղ թե ուշ արդյունք են տվել։ Գրե՛թե բոլորը։

Բայց մի կարևորագույն ձեռնարկ, փա՜ռք Աստծո, տապալվել է։ Դա 2018 թվականի «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումն է։

Հիշու՞մ եք։ Է՛լ Վեհարանի գրավում, է՛լ ֆիզիկական ոտնձգություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձի նկատմամբ, է՛լ կուլիսային «բյուզանդական խարդավանքներ»… Ու այդ հակահայ ձեռնարկը տապալվեց։ Ու տապալվեց հրաշքով։

Հիմա մտածում եմ՝ գուցե նախախնամությու՞ն կար դրանում։ Գուցե Գարեգին Վեհափառին ի վերուստ ինչ-որ դերակատարությու՞ն էր վերապահված մեզ պատուհասած օրհասական վտանգը հաղթահարելու հարցում։ Ի՞նչ իմանաս…

Ըստ մամուլի՝ այսօր, այս պահին Մայր Աթոռի Վեհարանում տեղի է ունենում Ամենայն Հայոց Հայրապետի ու Հայաստանի առաջին, երկրորդ ու երրորդ Նախագահների հանդիպումը։ Աստված ընդ մեզ!!!»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930