Բաժիններ՝

Սինձո Աբեի հուղարկավորությանը Ռուսաստանը կներկայացնեն դեսպան Գալուզինը և հատուկ ներկայացուցիչ Շվիդկոյը

Սեպտեմբերի 27-ին Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությանը Ռուսաստանը կներկայացնեն երկրի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը եւ Տոկիոյում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Գալուզինը: Այդ մասին ավելի վաղ հաղորդել է Ճապոնիայի ԱԳ նախարարությունը: Այնուհետեւ Շվիդկոյն ինքը դա հաստատել է «Ինտերֆաքս» գործակալությանը:

Աբեին սպանել են հուլիսի 8-ին Նարա քաղաքում տեղի ունեցող նախընտրական միջոցառման ժամանակ: Քաղաքական գործիչը մահացել է հիվանդանոցում: Աբեի սպանության մեջ կասկածվող Տեցույա Յամագամին ձերբակալվել է:

Ըստ հետաքննության վարկածի, նա մտադրվել էր քաղաքական գործչին սպանել այն բանից հետո, երբ նրա ընտանիքը ծանր իրավիճակում է հայտնվել՝ մեծ գումարներ նվիրաբերելով այն կազմակերպությանը, որը կապված էր նախկին վարչապետի հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս