
Մարտի դաշտում զոհված 44-ամյա Արման Մխիթարյանը պայմանագրային զինծառայող էր, 4 անչափահաս երեխաների հայր

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքում թշնամու սանձազերծած ռազմական լայնամասշտաբ գործողությունների ընթացքում զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ջանիկի Մխիթարյանը։
Արման Մխիթարյանը Արմավիրի մարզի Արաքս գյուղից էր, 44 տարեկան։ Ամուսնացած էր, ունի 4 անչափահաս երեխա, շուտով ծնվելու է 5-րդ երեխան։
Արման Մխիթարյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին՝ հայրենի գյուղում։