Ի՞նչ է նվիրել Բրայան Մեյը «Նեմրա» խմբին

Երևանում մեկնարկել է արվեստի և գիտության STARMUS VI փառատոնը: Փառատոնի շրջանակներում գիտության և երաժշտության ներկայացուցիչները հանդես են գալիս ելույթներով և դասախոցություններով:

Հագեցած հանդիպումներն ընդմիջվում են հիշարժան դիպվածներվ և հանդիպումներով: Նման հանդիպումներից մեկը տեղի է ունեցել Հայաստանում գտնվող աշխարհահռչակ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյի և «Նեմրա» ռոք խմբի միջև: Բրայան Մեյն այնքան է տպավորված եղել հայկական խմբի կատարումով, որ վերջիններին նվիրել է իր կիթառի մեդիատորը:

«Նեմրա»-ի վոկալիստ Վանը սոցցանցային էջերում պատմել է, որ Մեյի հետ հանդիպումն անսպասլի է եղել․ երաժիշտը դրական է արտահայտվել հխմբի մասին՝ նշելով, որ բեմի հակառակ կողմում վայելել է նրանց ելույթը․

Կարդացեք նաև

«Շոկի մեջ էի, չեմ հիշում, իհարկե, կոնկրետ էլ ինչ խոսեցինք։ Հետո մեր «Hmm» ալբոմը նվիրեցինք, խոստացավ, որ կլսի։ Նկարվեցինք, շնորհակալություն, հաջողություն, շրջվեցինք, որ գնանք՝ շատ չանհանգստացնենք, բայց, կանչեց, գրպանից հանեց լեգենդար sixpence մեդիատորը, որով նվագում էր…

Ամբողջ կյանքում հիշելու օր էր երեկ: Էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար»,- գրել է Վանը։

«Նեմրան»-ն տպավորել է նաև Սերժ Թանկյանին: System of a Down խմբի ֆրոնթմենն իր էջում լուսանկար է հրապարակել Գոռ Սուջյանի ու Վանի հետ՝ գրելով.

«Հայ երգիչները միավորված են։ Այնքան հրաշալի էր տեսնել մեր ընկերներին՝ «Նեմրա» բենդին ու Գոռ Սուջյանին՝ STARMUS-ին ելույթ ունենալիս»:

Տեսանյութեր

Լրահոս