Բաժիններ՝

«Միհրանն աներեր կանգնած է եղել հայրենիքի պաշտպանության սուրբ գործում ևʹ ապրիլյան, ևʹ 44-օրյա պատերազմներում»․ զոհվել է Թալինի համայնքապետի խորհրդականը

Թշնամու կողմից սեպտեմբերի 13-ին սանձազերծված պատերազմի ընթացքում զոհվել է Թալին համայնքի ղեկավարի խորհրդական Միհրան Արթուրի Ասատրյանը։ 168.am-ն այս մասին տեղեկանում է Թալինի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։

«Հայ ժողովուրդը կորցրեց մեծ հայրենասեր, ազգասեր, մարդասեր զավակներից մեկին, ով ճանապարհ բռնեց՝ «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահություն» գիտակցումով։

13.09.2022թ.-ին անասելի ցավ ապրեցինք` լսելով հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Թալին համայնքի ղեկավարի խորհրդական Միհրան Արթուրի Ասատրյանի մահվան բոթը, մարդ, ով անմնացորդ նվիրվածությամբ, անսպառ եռանդով համակված ծառայում էր համայնքի զարգացման ու զորացման վեհ գործին։

Միհրանն աներեր կանգնած է եղել հայրենիքի պաշտպանության սուրբ գործում ևʹ ապրիլյան քառօրյա, ևʹ 44-օրյա պատերազմներում։ Մեծ հայորդին այս անգամ ևս նույն ոգով առաջ շարժվեց իր սուրբ գործը կատարելու…

Թալինի համայնքապետարանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում քաջորդի Միհրանի հարազատներին ու մերձավորներին, ընկերներին ու նրան ճանաչողներին` կիսում կորստյան ծանր վիշտը։

Մեծ հայի ու հայրենասերի անունը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս