
Երիտասարդ ձյուդոիստները սկսում են պայքարը ԵԱ-ում

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկում է Եվրոպայի ձյուդոյի երիտասարդական առաջնությունը:
Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հայաստանը մրցավայր է գործուղել հինգ մարզիկի: Նրանք են ՝ երևանցիներ Մարտին Բադալյանը (60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ), Գոռ Կարապետյանը (81 կգ), Դավիթ Աբրահամյանը և արմավիրցի Ստյոպա Դարբինյանը (երկուսն էլ ՝ 66 կգ):
Ձյուդոիստներին տատամի կուղեկցի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ , գյումրեցի Հովհաննես Դավթյանը: