«Առաջիկայում անհապաղ պետք է լուծվի գլխավոր խնդիրը` Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելը». Էդգար Ղազարյան
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա հանրավաքի շնորհիվ.
– անմիջապես դադարեցվել են մարտական գործողությունները, Հայաստանի բնակավայրերի հրետակոծումը,
– խափանվել է Նիկոլ Փաշինյանի կողմից նախապես հայտարարված պարտվողական և նոր կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումը,
– չեղարկվել է Նիկոլ Փաշինյանի այցը Սարմաղանդ, որտեղ Ադրբեջանի նախագահի հետ կարող էին ձեռք բերվել նոր ստորացուցիչ պարտավորություններ,
– ժողովուրդը ցույց տվեց, որ իրավիճակի տերն է և խելամտորեն կարող է լուծել ցանկացած հարց։
Պայքարը շարունակվում է։ Առաջիկայում անհապաղ պետք է լուծվի գլխավոր խնդիրը` Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելը»։