Բաժիններ՝

Մալխաս Ամոյանը և Ռուդիկ Մկրտչյանը պարտվեցին առաջին գոտեմարտերում

Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ըմբիշները սկսել են պայքարը Աշխարհի առաջնությունում։

Մալխաս Ամոյանն այս անգամ սկսել է որակավորման փուլից, որտեղ 3-3 հաշվով պարտվել է հունգարացի մրցակցին: Ռուդիկ Մկրտչյանը ևս սկսել է որակավորման փուլից։ Նա 8-0 հաշվով հաղթեց  Կորեայի Հանրապետության ներկայացուցչին, իսկ 1/8-րդ եզրափակչում 0-9 հաշվով պարտվեց ուզբեկ մրցակցին: Մալխաս Ամոյանը և Ռուդիկ Մկրտչյանը դեռ կարող են պայքարել սփոփիչ գոտեմարտերում՝ կախված մրցակիցների ելույթներից։

 

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող Աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը(60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Իսկ ազատ ոճայինների թիմում ընդգրկված են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս