Բաժիններ՝

Կանզասի ամենաբարձր շենքը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

Կանզասի ամենաբարձր շենքը սեպտեմբերի 7-ից 8-ը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Այս օրերին ԱՄՆ-ում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Ի պատիվ ՀՀ պաշտպանության նախարարի այցի՝ Կանզասի նահանգապետի հռչակագրով սեպտեմբերի 7-ը հայտարարվել էր Հայաստան-Կանզաս գործընկերության օր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս