
Չեխիայի խորհրդարանը հաստատել է` 1200 զինվորներ կմեկնեն ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններ

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը (ստորին պալատ) սեպտեմբերի 7-ին հաստատել է հանրապետության կառավարության առաջարկությունն ազգային զինված ուժերի 1 200 զինծառայողների ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների կազմ ուղակելու մասին, որոնք տեղաբաշխված են դաշինքի արեւելյան մասի երկրներում:
Այդ մասն հայտնել է Չեխիայի հեռուստատեսությունը: Մանդատը նախատեսված է առաջիկա երկու տարվա համար: Չեխ զինծառայողները Հյուսիսատլանտյան դաշինքի ստորաբաժանումների կազմում կմասնակցեն Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի եւ Էստոնիայի պաշտպանության ապահովմանը: Հանրապետության խորհրդարանի Սենատը (վերին պալատ) նախարարների կաբինետի առաջարկությունը հաստատել է օգոստոսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: