Բաժիններ՝

Կարեն Խաչանովը US օpen-ի կիսաեզրափակիչում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը US օpen-ի կիսաեզրափակիչում է:

Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղերի քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը մրցեց ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ: 3 ժամ 41 րոպե ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ ՝ 7:5, 4:6, 7:5, 6:7 (3:7), 6:4 հաշվով: Նա իր կարիերայում առաջին անգամ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչում է:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US Open-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս