
25-ամյա Վահան Մ.-ն կալանավորվել է

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 5-ին Ջիլիզա գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 25-ամյա Վահան Մ.-ն, որը օգոստոսի 5-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը), 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 254-րդ (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) հոդվածների մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք: