Բժիշկներն անվանել են «լավ» խոլեստերին պարունակող 3 «սուպերմթերք»
Խոլեստերինի մակարդակի վերահսկումը սիրտը և արյան անոթները հիվանդություններից պաշտպանելու լավ միջոց է: Ըստ shantnews-ի՝ բժիշկները հաճախ խոլեստերինը բաժանում են «լավ» և «վատ» տեսակների: Вести լրատվամիջոցի փոխանցմամբ՝ խոլեստերինը մեկ նյութ է, սակայն դրա որակը կախված է նրանից, թե որ լիպոպրոտեինն է այն տեղափոխում:
ՑԽԼՊ – պայմանականորեն «վատ» խոլեստերինն է, որը տեղափոխում են ցածր խտության լիպոպրոտեինները (ՑԽԼՊ): Հենց նրանք են կպչում արյունատար անոթների պատերին՝ ստեղծելով խոլեստերինի թիթեղներ։
ԲԽԼՊ – «լավ» խոլեստերինն է, որը տեղափոխվում է բարձր խտության լիպոպրոտեինների միջոցով: Նրանք ոչ միայն «լավ» խոլեստերինը հասցնում են բջիջներին, այլ նաև հավաքում են ավելորդ խոլեստերինը, ներառյալ այն, որը կպչում է անոթներին ՑԽԼՊ-ի հետ միասին, և այն հետ են տեղափոխում լյարդ: «Լավ» խոլեստերինի մեծ քանակությունը օգտակար է:
Սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում նշել է երեք սննդամթերք, որոնք կարող են օգնել նրանց, ովքեր փորձում են վերահսկողության տակ պահել խոլեստերինի մակարդակը.
Չորացրած խնձոր – խնձորի չիպսեր
Խնձորը հարուստ է հատուկ տեսակի լուծվող մանրաթելով, որը կոչվում է պեկտին: Պեկտինը կանխում է խոլեստերինի ներթափանցումը արյան մեջ, այդ իսկ պատճառով խնձորի կանոնավոր օգտագործումը կարող է օգնել նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը: Այսպիսով, մանրաթել իր վրա է հավաքում քաղցկեղածինները և լեղաթթուները, այնուհետև դրանք հեռացնում օրգանիզմից։ Ինչպես նշել է բժիշկը, որքան շատ մանրաթել, այնքան ավելի լավ, բջջանյութը երբեք շատ չի լինում։ Բավական է, որ մարդը օրական 75 գրամ չորացված խնձոր ուտի։
Ընկուզեղեն
Չհագեցած ճարպաթթուների բարձր պարունակության պատճառով այս սննդամթերքը փոխում է նյութափոխանակությունը լյարդում այնպես, որ տեղի է ունենում վերաբաշխում: Արդյունքում ցածր խտության լիպոպրոտեինները քչանում են, իսկ բարձր խտության լիպոպրոտեինները՝ շատանում: Նախապատվությունը պետք է տալ չբոված կամ չորացրած ընկույզին, խորհուրդ է տրվում ուտել օրական 50 գրամից ոչ ավելի։ Խոսքը ոչ միայն պնդուկի, այլև հունական ընկույզի, նուշի, գետնանուշի, հնդկական ընկույզի և մյուսների մասին է։ Ինչպես նշել է փորձագետը, ուսումնասիրությունների համաձայն՝ ընկույզը զգալի դեր է խաղում երկարակյաց մարդկանց սննդակարգում։
Ավոկադո
Եզակի միրգ, որի մեջ գործնականում շաքարներ չկան։ Այն առողջ ճարպերի հիանալի աղբյուր է (օրինակ՝ օմեգա-9-ը), որոնք, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, կարող են դուրս մղել ավելի վնասակար ճարպերը, ինչն, իր հերթին, նաև օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը: Բավական է սննդակարգում ներառել 80 գրամ ավոկադո։
Սակայն, ինչպես նշել են մասնագետները, անհրաժեշտ է ոչ միայն կարգավորել սննդակարգը, այլև առօրյա կյանքում ավելացնել ֆիզիկական ակտիվություն։