Բաժիններ՝

Հայ վիրաբույժը զգուշացրել է ոտքը ոտքին գցելու սովորության վտանգների մասին

ОРТЕКА օրթոպեդիկ առաջին պրոֆեսիոնալ սրահների ցանցի վիրաբույժ-ֆլեբոլոգ Արմեն Ավագյանը Ura.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ ոտքերը խաչած նստելու սովորությունը վտանգավոր է: Նա զգուշացրել է, որ նման կեցվածքը նպաստում է ողնաշարի կորությանը, մեջքի ցավերի առաջացմանը, ոտքերի այտուցմանը, նույնիսկ կարող է հանգեցնել երակների վարիկոզի զարգացմանը։

«Պետք չէ ոտքերը խաչել, քանի որ այս դիրքում երկար մնալու արդյունքում կեցվածքն աստիճանաբար թեքվում է։ Մարդու մոտ ողնաշարի առանցքը տեղաշարժվում է, մեջքի մկանները գերլարվում են, ինչի հետևանքով սկսում են ցավերը»,- ասել բժիշկը և հավելեկ, որ նման սովորությունը մեծ ճնշում է առաջացնում միջողնաշարային սկավառակների վրա և նպաստում դրանց մաշմանը, որն էլ իր հերթին առաջացնում է մեջքի քրոնիկ ցավ։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ Klara Kulikova, unsplash

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930