Բաժիններ՝

«Վիսոցկու ամուսնությունից հետո Փարաջանովը սենյակը ամբողջությամբ խնձորներով էր պատել, իսկ անկողնու վրա «Սերգեյ Փարաջանով» բացիկն էր». Վիսոցկին և այլ հայտնիներ՝ Փարաջանովի մասին

Սերգեյ Փարաջանովը լեգենդ էր ու համաշխարհային հռչակ ուներ կենդանության օրոք: Նրան այցելում, նրա հետ աշխատում ու ընկերություն էին անում, նրա մասին խոսում էին համաշխարհային հռչակ ունեցող ռեժիսորները, սցենարիստները, դերասանները: Խոսքերից մի քանիսը ներկայացված են ստորև.

Անդրեյ Տարկովսկի

Նա արվեստ է ստեղծում ամեն ինչից. ընթրիքի համար սեղան է բացում՝ արվեստ է, չորացած ճյուղը կդնի բաժակի մեջ՝ արվեստ է, կադրը կտեղաշարժի ընդամենը մեկ սանտիմետր՝ և դուք ախ կքաշեք…

եվ նրա մասին ոչ ոք ոչինչ չի գրում, եթե գրում էլ են, չեն տպում: Հատկապես հիմա նրա մասին պետք է գրել. նա կրկին վանդակաճաղերի ետևում է: Նա բանտարկված է նրա համար, որ մնում է արվեստագետ…
1982 թ.:

Տոնինո Գուերրա

…1981 թվականին Սերժիկը թբիլիսյան բանտում էր: Իսկ ես Լիկանիում էի (Վրաստանի արևմուտքում)՝ էլիտար սանատորիայում: Հանկարծ լուր տարածվեց, որ հատուկ պրոցեդուրաների համար այստեղ է գալիս Շևարդնաձեն, այն ժամանակ Վրաստանի կենտկոմի առաջին քարտուղարը: Ես նույն բուժումները արեցի, ինչ նա և հանդիպեցի նրան…

Մեր զրույցը ես սկսեցի նրանով, որ արտահայտեցի իմ հիացմունքը Փարաջանովի արվեստով: Հետո բացատրեցի, թե ինչու Սովետական Միությունում թերագնահատում են նրան: Ես ասացի Շևարդնաձեին. «Սերժիկը, ըստ էության միակ ռեժիսորն է աշխարհում, ում հաջողվել է էկրանին փոխանցել հեքիաթ-երազի անթափանց, առկայծուն օդը: Յուրաքանչյուր բնապատկերից նա նատյուրմորտներ, կինոգեղանկարչություն է ստեղծում: Նրա բոլոր կերպարները կարծես խոշորացված են(աչքեր, բեղեր, հոնքեր), կարծես 20-ականների Չապլինի հերոսները լինեն: Բայց այդ ամենը մեր օրերին կամ մեր ամբողջ կյանքին ընդդիմություն չէ: Դա Փարաջանովի հզոր կամքն է, որը ստիպում է մարդկանց տեղափոխվել այլ աշխարհ, որը բնորոշ է միայն նրան: Դա մի աշխարհ է լցված լեգենդներով ու երևակայությամբ»:

Մարչելլո Մաստրոյանի

Մեր հանդիիպումը Փարաջանովի հետ անմոռանալի էր: Մենք մտանք նրա տուն, նա զարմանալի մարդ էր, մարդ-թատրոն: Սերգեյ Փարաջանովին Մաստրոյանին մի զույգ կոշիկ նվիրեց: Մարչելլոն վերցրեց կոշիկները և մեկի վրա գրեց «Մարչելլո», մյուսի վրա «Մաստրոյանի», ապա վերադարձրեց Սերգեյին և ասաց, որ կոշիկները հագնի ձեռքերին և փողոցով քայլի այնպես, որ բոլորը տեսնեն իր ինքնագիրը կոշիկների վրա:
Էլդար Շենգելայա

Վլադիմիր Վիսոցկի

Վլադիմիր Վիսոցկին և Մարինա Վլադին ամուսնությունից հետո գնում են Թբիլիսի և հյուրընկալվում Սերգեյ Փարաջանովի տանը: Նրանք բացում են տանը դուռը և անակնկալի գալիս. «Սենյակի ամբողջ տարածությունը, որտեղով պետք է քայլեինք լցված էր խնձորներով և այլ բազմագույն մրգերով: Վլադիմիրը ըստ արժանվույն գնահատեց ընկերոջ կատակը: Մենք երկուսս էլ ծիծաղում էինք: «Սերգեյ Փարաջանով» բառերով բացիկը ամրացված էր անկողնուն գցված մի ճոխ, հին շալի վրա: Սերյոժան, ում մենք երկուսս էլ շատ սիրում էինք, մտածել էր մեզ համար այդ սյուրռեալիստական բեմադրությունը: Աշխատելով շատ չտրորել մրգային գորգը, մենք անուժ ընկանք և ես միանգամից քնեցի, փաթաթվելով շալով»:

Մարինա Վլադի

art365.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս