
Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուները մեկնել են Ադրբեջան

Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուների և տեխնիկական հարցերով անձնակազմի առաջին խումբը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու «ԹուրԱզ Արծիվ-2022» զորավարժություններն։ Այս մասին հայտնել է թուրքական «TRT haber»-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտարարությունում նշվել է, որ զորավարժություններին նախապատրաստվելու նպատակով աշխատանքներ են իրականացվում զինանձնակազմի տեղաբաշխման, զորավարժությունների պլանավորման և այլ հարցերի շուրջ։
Հիշեցնենք, որ «ԹուրԱզ Արծիվ-2022» զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 5-ին։