
Սղնախի օպերացիայի հետ առնչություն չունեմ, կազմակերպչին գիտեք, հարցրեք իրեն, ես թոշակի անցած մարդ եմ եղել․ Լևոն Մնացականյան

Կասկածում եմ, նման բան չի կարող պատահել: Tert.am–ի փոխանցմամբ՝ Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն, ի պատասխան լրագրողների հարցի, անդրադարձել է Շուշին հանձնելուն առնչվող գործով մեղադրյալ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին:
«Կարծում եմ, որ նախաքննության ընթացքում այդ հարցերը վերանալու են, պարզվելու է, որ ինքը ոչ մի առնչություն չունի»,-ասաց նա:
«Ես Սղնախի օպերացիայի հետ առնչություն չունեմ, կազմակերպիչը, թե ով է եղել, դուք գիտեք, հարցերն ուղղեք իրեն, ես առնչություն չունեմ դրա հետ ընդհանրապես, թոշակի անցած մարդ եմ եղել»,- ասաց նա: