Բերձորից ու Աղավնոյից Սյունիք է տեղափոխվել 21 ընտանիք․ նրանք հաստատվել են Գորիս ու Սիսիան համայնքներում

Այս օրերին Սյունիքի մարզպետարանի աշխատանքային խումբը, մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի գլխավորությամբ, այցելում է Բերձորից ու Աղավնոյից Սյունիք տեղափոխված ընտանիքներին։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանի լրատվության բաժինը։

«Մարզպետարանը դիտարկում է ընտանիքների կենսապայմանները, գնահատում կարիքները, հետաքրքրվում բուժսպասարկման, մանուկների կրթության ապահովման, ընտանիքների անդամների զբաղվածության հարցերով։

Հավաքված տեղեկատվության վերլուծությունից հետո մարզպետարանն ըստ կարիքների կաջակցի այս ընտանիքներին։

Նշենք, որ ներկա պահի դրությամբ Սյունիք է տեղափոխվել 21 ընտանիք․ նրանք հաստատվել են Գորիս ու Սիսիան համայնքներում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031