Վիճակախաղում 3,6 միլիոն դոլար շահած բրիտանուհին բաժանվել է ընկերոջից՝ նրա հետ շահումը չկիսելու համար
Բրիտանուհին լքել է իր ընկերոջը, որպեսզի նրա հետ վիճակախաղի խոշոր շահումով չկիսվի, գրում է World of Buzz-ը։
Լքված տղամարդու խոսքով՝ այս արարքն իր համար լրիվ անակնկալ է եղել։
Ըստ ԶԼՄ-ների՝ Քըրք անունով բրիտանացին սկսել է հանդիպել Լաուրայի հետ 2018 թվականին։ Տղամարդը թույլ է տվել սիրելիին ապրել իր տանը՝ առանց վարձավճարի։ Բացի այդ, նա համաձայնել է հոգալ նրա բոլոր ծախսերը։ Դրա դիմաց կինը պետք է ամեն շաբաթ նրա համար վիճակախաղի մեկ տոմս գներ։
Պարզվել է, որ բախտը ժպտացել է զույգին։ Տոմսերից մեկը շահել է՝ Քըրքին ու Լաուրային պարգևելով 3,6 միլիոն դոլար։ Բայց քանի որ վիճակախաղի տոմսը գրանցված է եղել կնոջ անունով, ամբողջ գումարը փոխանցվել է միայն նրա հաշվին։ Հատկանշական է, որ երբ բրիտանուհին իմացել է, որ միլիոնատիրուհի է դարձել, լքել է իր տղամարդուն։
Քըրքի համար այս լուրը միանգամայն անակնկալ էր, քանի որ նա վստահ էր, որ Լաուրան գոնե իր հետ կկիսի շահումների մի մասը, սակայն դա տեղի չի ունեցել։