ԵՄ BSB 884 «Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիթորինգային ծրագիր` Սևծովյան ավազանի երկրների համար»․ ծրագրի ավարտական հանդիպում–ասուլիսի արդյունքները
Ս․թ․ օգոստոսի 25-ին Կովկասի տարածաշրջանային կենտրոնի Հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ պարոն Արամ Մեյմարյանի ղեկավարությամբ մեկնարկեց ԿՏԲԿ կողմից ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող ԵՄ BSB 884 Էկո մոնիթորնգի ծրագրի ավարտական հանդիպումը։ Փոխնախարարը հատկապես նշեց ԿՏԲԿ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Դիլիջանի ազգային պարկի միջև արդյունավետ համագործակցությունը և արդյունքները։
Ծրագրի ընթացքում Դիլիջան ազգային պարկում ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք կարմիրգրքային և ինվազիվ բուսական և կենդանական տեսակներ, որոնք մանրամասն մոնիթորինգի են ենթարկվել ծրագրի շրջանակներում։
Մշակվել է էկո մոնիթորինգի ներդրման մեթոդաբանություն, որն կիրառելի կլինի նաև այլ ազգային պարկերի անհետացող, կարկիրգրքային և ինվազիվ տեսակների մշտադիտարկման համար։
ԿՏԲԿ տնօրեն տկն․ Նունե Հարությունյանը ներկայացրեց ԵՄ ծրագրի արդյունքները և ներկայումս առկա ազգային պարկերի էկոհամակարգերի մոնիթորինգի կարևորությունը, տվյալների հավաքման առկա և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների և մեթոդաբանության ներդրման կարևորությունը, ինչպես նաև կենսաբազմազանության մոնիթորինգի կարևորությունը՝ ՀՀ միջազգային պարտավորությունների կիրարկման և ՄԱԿ-ի կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության կոնվենցիաների համատեքստում։
Ծրագրի փորձագիտական թիմը համագործակցել է Դիլիջան ազգային պարկի Գիտության և կրթության բաժնի հետ, համատեղ իրականացրել են նաև օդի, ջրի և կենսաբազմազանության մոնիթորինգ և տվյալների հավաքագրում՝ ներառելով տվյալները առցանց Սմարթ մոնիթորինգի համակարգի ներքո ՝ հետագա համագործակցության և տվյալների փոխանակման նպատակով։ Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են շրջակա միջավայրի ուսումնասիրման տեխնոլոգիան անօդաչու թռչող սարքերով, ներառյալ՝
- ԱԹՍ-ի կառավարման հիմնական սկզբունքները,
- ԱԹՍ-երը և շրջակա միջավայրի մոնիթորինգը,
- Մշակման, վերլուծական և քարտեզագրական աշխատանքները։
Փորձագիտական թիմը իրականացրել է նաև մի շարք կարողությունների զարգացման գործնական վերապատրաստումներ՝ նվիրված
Անօդաչու թռչող սարքի կիրառությանը դաշտային պայմաններում
GPS-ի տեսախցիկների փորձնական կիրառում, նմուշների հավաքագրմանը
Ամպային տեղեկատվական համակարգերին, ներառյալ ամպային վեբ-ծառայությունը որպես տվյալների հավաքագրման, մշակման, պահպանման և արխիվացման գործիք։
Անտառտնտեսությունների, ազգային պարկերի աշխատակիցների, քաղհասարակության, փորձագետների հետ քննարկվել են բնական միջավայրի և ինվազիվ տեսակների համատեղ մոնիտորինգի իրականացումը, կլիմայի փոփոխության ազդեցության հարմարվողականության և ադապտացման գործողությունները, անտառների մոնիթորինգի համակարգը առկա խնդիրները։