Արսեն Զախարյանը՝ «Չելսիում». դերը, մրցակիցները, Տուխելն ու Մխիթարյանի օրինակը
Վերջին օրերին տեղեկություններ կային այն մասին, որ Արսեն Զախարյանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է նրա համար վճարել 15 միլիոն եվրո՝ նման փոխհատուցում նշված է «Դինամոյի» կիսապաշտպանի պայմանագրում եվրոպական ակումբից առաջարկի դեպքում։
Սկզբում տեղեկությունը ստացվել է Sport-Express-ից, սակայն ավելի ուշ առաջարկը հաստատել է իտալացի կարևոր ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն, և նույնիսկ Ֆաբրիցիո Ռոմանոն է խոսել այս մասին: Նա նաև հայտնել է, որ Ռաֆայելա Պիմենտան, որը ներկայացնում է Մինո Ռայոլայի գործակալությունը, որպես միջնորդ մասնակցում է բանակցություններին։
Ըստ ինսայդերների՝ բանակցությունները վճռական փուլում են։
Ի՞նչ դեր կունենա Զախարյանը «Չելսիի» սխեմայում
Չնայած Թոմաս Տուխելի ամառային փորձարկումներին, «Չելսիի» հիմնական սխեման մնում է 3-4-3-ը: Այս սխեման լավագույնս աշխատեց նախորդ մրցաշրջանում առանց մաքուր հարվածողների: Կայ Հավերցը դուրս եկավ հարձակվողի դիրքում, իսկ հարձակման ողջ հնգյակը՝ եռյակ + երկու բարձր դիրք ունեցող լատերալներ, փոխեցին դիրքերը։
Տուխելը, կարծես, պահպանում է այս մարտավարությունը նաև 2022/23 մրցաշրջանում։ Մեյսոն Մաունթը, Ռահիմ Սթերլինգը և Կայ Հավերցը գրոհի են անցնում առանց կոնկրետ դիրքերի և անընդհատ փոխում են տեղերը: Հենց այս եռյակում տեղ ունենալու համար Զախարյանը տեսականորեն պետք է պայքարի։ Եվս մեկ անգամ նշենք՝ այստեղ բացարձակապես կարևոր չէ պաշտոնական մեկնարկային դիրքը՝ առաջին պլանում ունիվերսալությունն է և այս դիրքերից յուրաքանչյուրում հայտնվելու կարողությունը: Այսինքն՝ կա երեք պոտենցիալ դիրք, որտեղ Արսենը կարող է խաղաժամանակ ստանալ։
Ոճային առումով այս սխեման ու դերը հարմար են Զախարյանի համար։ «Դինամոյում» նա խաղում էր կամ եզրից (գործնականում՝ ամենից շատ բացելով 10-րդ գոտում), կամ կիսապաշտպանության կենտրոնից (այնտեղից՝ նաև քաշվելով 10-րդ գոտի)։ Դերերից յուրաքանչյուրում նա ցույց տվեց լավ (և նույնիսկ ՌՊԼ-ի չափանիշներով շքեղ) տարածության զգացում՝ նա հիանալի էր կարողանում ազատ գոտիներ գտնել: Արսենը ծանոթ է բուն աշխատանքին և այն անելու անհրաժեշտությանը տարբեր մեկնարկային դիրքերից։
Եթե մոռանանք հարմարվողականության, մրցակիցների ներկայիս մակարդակի և հզորության հետ կապված մտահոգություններից, ապա Տուխելի համակարգը լիովին համապատասխանում է նրան:
Ո՞ւմ հետ է մրցելու Զախարյանը.
Թիմում Զախարյանը կունենա լուրջ մրցակիցներ՝ Մաունթ, Սթերլինգ, Հավերց(հիմնական մրցակիցները)։ Բացի նրանցից կան նաև Քրիստիան Պուլիշիչը, Հակիմ Զիեշը, Կալում Հադսոն-Օդոյը և Ռոս Բարքլին: Նրանցից յուրաքանչյուրը, թեկուզ մի փոքր, բայց նախորդ մրցաշրջանում խաղացել է նկարագրված դիրքերում։
Զիեշը, ամենայն հավանականությամբ, կհեռանա («Այաքս» կամ «Տոտենհեմ»), Հադսոն-Օդոն պետք է որ գնա վարձավճարով (ֆավորիտը «Բայերն» է)։ Բարքլին կարող է գնալ «Սելթիկ» կամ «Աստոն Վիլա»: Եթե նույնիսկ դա տեղի չունենա, ապա «Չելսին» նրա վրա լուրջ հույսեր չի դնում։
Այլ պոտենցիալ հավակնորդներն են երիտասարդ Քոնոր Գալագերը և Արմանդո Բրոյան: Գալագերին առաջին հերթին դիտարկում են դաշտի կենտրոնում դիրքերից մեկի համար, բայց նա ավելի բարձր խաղալու ներուժ ունի։ Բայց Բրոյան հաստատ կարող է պայքարել հարձակման եռյակում տեղի համար, եթե Տուխելը որոշի խաղալ ավելի մաքուր հարձակվողով:
Էնթոնի Գորդոնի տրանսֆերը դեռ մոտ է՝ «Էվերթոնի» երիտասարդ վինգերի համար նրանք կարող են վճարել մոտ 60 միլիոն ֆունտ ստերլինգ։ Անգլիական լրատվամիջոցները գրել էին, որ Տուխելը նրան դիտարկում է ոչ միայն հարձակողական եռյակում, այլ նաև որպես աջ եզրայի, թեև առայժմ սա ակնհայտորեն հարձակվողական խաղացող է։ Մեկնարկային տուրերում նա նույնիսկ կենտրոնական հարձակվող էր խաղում Ֆրենկ Լեմպարդի ճգնաժամային թիմում։
Կա նաև մինի-սագա կապված Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի հետ Տուխելի հնարավոր վերամիավորման հետ: Միգուցե գերմանացին դեռ չի ցանկանում մրցաշրջանն անցկացնել առանց բարձր մակարդակի մաքուր հարձակվողի։ «Բարսայում» Ռոբերտ Լևանդովսկու հետ Օբամեյանգի համար դժվար կլինի լինել մեկնարկային կազմում։
Ստացվում է, որ իր դիրքում Զախարյանը լինելու 6-7-րդ ֆուտբոլիստը՝ հաշվի առնելով սպասվելիք տրանսֆերները։
Մի կողմից Արսենի համար մեկնարկային կազմում շատ մրցակիցներ կան: Մյուս կողմից, կա մարտավարական համատեղելիություն և սխեմայի երեք դիրք, որտեղից ֆուտբոլիստը կարող է ժամանակ ստանալ:
Տուխելը լա՞վ տարբերակ է երիտասարդ խաղացողի համար:
Այս հարցին խաբուսիկ պատասխան կա՝ Տուխելի փորձը «Դորտմունդում», որը կառուցում էր պոտենցիալ գերաստղերի զարգացման շուրջ: Օրինակները շատ են՝ Դեմբելե, Մխիթարյանը, որի խոսքով՝ Տուխելը իր կարիերայում մեծ դեր է ունեցել։
Բայց «Բորուսիան» առանձնահատուկ ակումբ է այս համատեքստում, ավելի կարևոր է Տուխելի ժամանակակից տարբերակը մեկ այլ ակումբում։ Այստեղ, թերեւս, հարցը երկու մասի է բաժանվում՝ զարգացման աջակցության և հնարավոր շանսերի առումով։
Առաջին մասը հիանալի է: Ռիս Ջեյմսն ու Մաունթն ակնհայտորեն նոր մակարդակի են հասել Տուխելի օրոք: Ջեյմսը պատմել է, թե ինչպես են իրեն օգնել Տուխելի ոճը և հստակ հրահանգները։ Մաունթն ընդգծել է, որ Թոմասը զարգացնում է իրեն՝ փոխակերպելով դերն ու պահանջները։
Բայց առաջին հնարավորության տրամադրման առումով ավելի դժվար է։ Կա վառ օրինակ՝ Տրևո Չալոբը։ Անցյալ ամառ «Սևիլիան» զգալիորեն բարձրացրեց Ժյուլ Կունդեի գինը, և ինչ-որ փուլում «Չելսին» գնեց Չալոբային: Ավաղ, որոշումը բավականին անհաջող ստացվեց։ Չալոբան անկայուն խաղաց և հաստատ մակարդակը չբարձրացրեց, եթե նրան վերաբերվում ես ոչ թե որպես կրտսեր, այլ որպես «Չելսիի» հավակնություններ ունեցող թիմի խաղացողի: Բայց Տուխելը նրան շանս տալու պատրաստակամություն դրսևորեց։
Արսեն Զախարյանը կարող է անմիջապես վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ։
«Չելսին» միշտ հիպերակտիվ է օգտագործում վարփավճարի գործիքը: Ավելի քան երեք տարի առաջ ակումբը մտցրեց խաղացողների վարձակալության մենեջերի առանձին պաշտոն։
Երիտասարդ խաղացողներին ուղարկում են թիմեր, որոնք խաղը կառուցում են հարձակվողական ձևով՝ սա ավելի լավ է զարգացման համար: Այս սկզբունքով Ռոյ Հոջսոնի «Քրիսթալ Փելասը» դժվարությամբ կարողացավ խաղացող ձեռք բերել «Չելսիի» ակադեմիայից, իսկ Պատրիկ Վիեյրայի պալատը արագ վերցրեց Քոնոր Գալագերին (վարձավճար) և Մարկ Գեհին (տրանսֆեր, բայց հետգնման տարբերակով):
Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում ամենահավանական ուղղություններն են «Փելասը», «Սաութհեմփթոնը» և «Էվերթոնը»: «Փելասը» երիտասարդների զարգացման փորձված վայր է: «Սաութհեմփթոնը» Պրեմիեր լիգայի գլխավոր երիտասարդական նախագիծն է այս պահին, չնայած նոր գլխավոր մարզիչ Ջո Շիլդսն ավելի սերտ կապեր ունի «Սիթիի» հետ, որտեղ նա նախկինում աշխատել է: «Էվերթոնը» Ֆրենկ Լեմպարդի ակումբն է, որտեղ վստահում են «Չելսիին»։
Բայց պետք է խոսենք նար երիտասարդ տարիքում այլ ակումբներից եկած խաղացողների մասին: Այս ամառ «Չելսին» գնեց «Ասթոն Վիլայից» Կարնի Չուկվուեմեկային (18 տարեկան, 15 միլիոն ֆունտ + բոնուսներ) և Չեզարե Կասադեին «Ինտերից» (19 տարեկան, 15 միլիոն + 5 միլիոն եվրո): Տարիքով և արժեքով Զախարյանի պոտենցիալ տրանսֆերը շատ ավելի մոտ է այդ գործարքներին, քան Սթերլինգինը, Կուկուրելայինը կամ նույնիսկ Գորդոնինը։
Նոր երիտասարդ ֆուտբոլիստներին վարձավճարով այլ ակումբ տեղափոխելու մաիսն դեռ խոսք չկա։ Կասադեի մասին Տուխելն ասել է. «Մենք պետք է ժամանակ տանք նրան և չգերագնահատենք սպասելիքները: Այս պահին կարևոր է, որ նա սովորի լեզուն, կլանի «Չելսիի» սկզբունքները, հասկանա, թե ինչ է իրենից ներկայացնում «Չելսիի» մշակույթը։ Դրանից հետո մենք կփորձենք նրան առաջին թիմում։ Դռները բաց են»։
Զախարյանին, հավանաբար, նման սցենար է սպասվում։ Ակումբի համար անիմաստ է շտապել 19-ամյա խաղացողի հետ, նույնիսկ եթե նրա համար վճարեն 15 միլիոն՝ երկրին և ակումբային մշակույթին հարմարվելու համար կարող է պահանջվել մեկ տարի: Հետագայում, կախված հետագծից, որոշում կկայացվի՝ կա՛մ վարձավճարով այլ թիմ, կա՛մ հնարավորություն՝ առաջին թիմում: Առաջին տարում խաղաժամանակի երաշխիքներ չեն լինի։
Իհարկե, դեպքերը նույնական չեն, բայց հատկանշական է, թե ինչպես է «Չելսին» տեսնում նման խաղացողների զարգացման հետագիծը։ Այո, Զախարյանն ավելի հասուն ֆուտբոլիստ է, նա այլ դիրք ունի։ Հավանաբար, նրա համար ավելի շատ հնարավորություններ կլինեն, բայց առաջին հերթին սա փոխանցում է ապագայի համար։
Սիրարփի Աղաբաբյան