Բաժիններ՝

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.1 տոկոսով․ Վիճակագրական կոմիտե

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-հուլիսին 13.1 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7 տոկոսով:

Շինարարության ծավալը 2022-ի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 13.6 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում 2022-ի առաջին 7 ամսում 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 12.5 տոկոս:

Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 27.5 տոկոսով:

2022 թվականի հունվար-հուլիսին սպառողական գների ինդեքսը 2021-ի հունվար-հուլիսի համեմատ աճել է 8.3 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 6.3 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 14.9 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա առաջին 7 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 47.7 տոկոս աճ: Ընդ որում` 2022 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 43.9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 50.1 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հուլիս ամիսներին կազմել է 460.06:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս