
Քրիստինա Ագիլերան համերգ կտա Երևանում

Աշխարհահռչակ փոփ-աստղ,«Գրեմմի» վեցակի մրցանակակիր Քրիստինա Ագիլերան հոկտեմբերի 22-ին համերգային ծրագրով հանդես կգա Երևանի «Հրազդան մարզադաշտում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել են «Հայա» փառատոնի կազմակերպիչները։
«Երգչուհի, ումից ոգեշնչվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Camila Cabello-ն, Sam Smith-ը, Alessia Cara-ն, Jessie J-ն, Meghan Trainor-ը, Demi Lovato-ն, Ariana Grande-ն և այլք:
Բազմաթիվ երաժշտական հիթերի հեղինակ և կատարող:
Աշխարհահռչակ փոփ-աստղ Քրիստինա Ագիլերան հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով մեր Աշնանային փառատոնի բեմում։
Մեր սիրելի հանդիսատեսին սպասվում է շլացուցիչ շոու ծրագիր, անփոխարինելի էմոցիաներ և անմոռանալի հիշողություններ
Հանդիպելու ենք «Հրազդան» մարզադաշտում, հոկտեմբերի 22-ին»,- հայտնում է«Հայա» փառատոնը։