Ռուս խաղաղապահներն ապամոնտաժում են Լաչինի միջանցքում տեղադրված անցակետերը. տեղափոխվում են նոր ճանապարհի վրա

Ռուս խաղաղապահները ապամոնտաժում են Լաչինի միջանցքում տեղադրված իրենց անցակետերը, շինությունները, որտեղ ապրում էին ռուս զինծառայողները եւ պատրաստվում են վերատեղաբաշխման։ Այս մասին գրում է АПА-ն՝ հրապարակելով նաեւ տեսանյութ։

Խաղաղապահները տեղափոխվում են Լաչինի շրջակայքում Ադրբեջանի կողմից կառուցված նոր ճանապարհ, որտեղ շարունակելու են ծառայել։

Սպասվում է, որ օգոստոսի 25-ին Լաչին քաղաքը, ինչպես նաեւ Աղավնո եւ Սուս գյուղերը կանցնեն Բաքվի վերահսկողության տակ:
Ադրբեջանական լրատվամիջոցները հատուկ շեշտում են, որ նոր ճանապարհի վրա ռուս խաղաղապահները գործելու ժամանակավորապես։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031