Բաժիններ՝

Նոր մանրամասներ՝ Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքից. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել երեկ՝ օգոստոսի 19-ին, Մասիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչություն կամ բանդիտիզմ հատկանիշներով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Էդվարդ Մարգարյանը զանգահարել է ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրաչ Միրոյանին և ցանկացել է նրա հետ հանդիպել։

Հանդիպումը պետք է տեղի ունենար Մասիս-Այնթափ-Նուբարաշեն ճանապարհի 1-ին կմ հատվածում, ու այդ հանդիպման ժամանակ Է. Մարգարյանը, ով Kia մակնիշի ավտոմեքենայով է եղել, ատրճանակից կրակոց է արձակում դեպի օդ և դիմում փախուստի։

Այնուհետև 40-50 րոպե անց գնում է Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի աշխատավայր, մտնում ներս և այնտեղ գտնվող պահակի հասցեին հայհոյանքներ հնչեցնում, բարձրանում 4-րդ հարկ, որտեղից էլ 2 անգամ կրակոց է արձակում և նռնակ նետում։

Կարդացեք նաև

Արդեն ժամանած ոստիկանության, Ազգային անվտանգությն ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի, Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները քաղաքապետարանի դիմացի գլխավոր փողոցը սահմանազատում են՝ ելնելով բնակիչների անվտանգությունից, ու ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ տևական ժամանակ բանակցություններ են սկսվում, սակայն Է. Մարգարյանը չի արձագանքում ոստիկանների հորդորներին, ինչպես նաև անպատասխան է թողնում անգամ դեպքի վայր ժամանած իր մոր խնդրանքները։

Տեսնելով, որ Է. Մարգարյանը չի պատասխանում անգամ մորը, տեղում որոշվում է՝ հնարավոր հետագա գործողությունները կանխելու նպատակով ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանական հատուկ ջոկատը մտնում է Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի շենք ու ղեկավար Դավիթ Համբարձումյանի աշխատասենյակում՝ նրա գրասեղանի մոտ եղած աթոռի վրա, հայտնաբերում են Է. Մարգարյանին՝ մահացած վիճակում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի գործարանային համարը ջնջված ատրճանակ, որը լիցքավորված է եղել 4 փամփուշտներով, իսկ Դ. Համբարձումյանի աշխատանքային սեղանի վրա հայտնաբերվել է 1 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ՝ իր պայթուցիչով, և թվով 2 հատ ատրճանակից կրակված պարկուճ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարելու համար Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ն. Մուրադյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, և ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտչյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031