ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների ղեկավարներն այսուհետ ևս պետք է ներկայացնեն գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնված հիմնադրամների ղեկավարներն այսուհետ ևս պետք է ներկայացնեն գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիր։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման փոփոխությամբ է հանդես եկել ՀՀ արդարադատության նախարարությունը, և այդ նախագիծը երեկ ընդունվել է կառավարության նիստում՝ չզեկուցվող նախագծերի թվում։ Ունեցվածքի և շահերի հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև նրանց ընտանիքի անդամները։ Հիմնավորման մեջ նշվում է, թե նրանք հաճախ մասնակցում են տարբեր մրցույթների, և կարող է լինել շահերի բախում։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ընդլայնել փոխկապակցված անձանց շրջանակը։

Առաջարկվող կարգավորման շրջանակում այն ներառում է ոչ միայն ազգակցական կապերով կապված մարդկանց, այլև ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերությունների մեջ գտնվող անձանց, առևտրային իրավաբանական անձանց և այլն։ Նշվում է, թե նախագծերը համապատասխանեցվել են միջազգային կարգավորումների հետ։ Այս նախագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովի նոր նստաշրջանում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031