Ինչու ՀՀ քաղաքացիները չեն հետևում Քննչական կոմիտեի հորդորին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն երկու օր է անցել, սակայն ՀՀ քաղաքացիները չեն հետևում Քննչական կոմիտեի հորդորին։ Մասնավորապես, երեկ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ հորդորելով բոլոր քաղաքացիներին, որոնք «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, չօգտագործել և իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչև այժմ ոչ ոք չի ներկայացրել որևէ պայթուցիկ:

Սա կարող է երկու պատճառ ունենալ. կա՛մ չեն գնել, կա՛մ պետական քննչական կառույցին չեն վստահում։ Երկու դեպքում էլ իրավիճակը հետաքրքիր է, մինչդեռ քննչականից վստահեցնում են ոչ պաշտոնական խողովակով, որ այս հորդորը նպատակ է հետապնդում հասկանալ` գնված հրավառ նյութը իսկական է արդյոք, կեղծված կամ ինչ վտանգավոր այլ նյութեր է պարունակում է, որը կարող էր ուժգին պայթյունի առարկա դառնալ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031