Ռումբերի մասին կեղծ ահազանգերի հետևանքը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Մետրոյի կայարաններում մի քանի օր է՝ բարձրախոսով հայտարարում են, որ կայարաններում եւ վագոններում ուշադիր լինեն եւ եթե կասկածելի իր նկատեն, դիմեն կայարանի հերթապահին կամ մեքենավարին։ Սա ռումբի կեղծ ահազանգերի հետեւանքն է։

ԱԱԾ-ն փոխանակ հայտնաբերի այդ ահազանգերի հեղինակներին եւ պատժի, որոշել է հավելյալ խուճապի մատնել ազգաբնակչությանը՝ ամեն անգամ հաղորդել կեղծ ահազանգի մասին եւ նման հայտարարություններ տարածել։

Մետրոպոլիտենի աշխատակազմից տեղեկացանք, որ «մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկաններն այս օրերի ընթացքում իրականացնում են ուժեղացված հսկողություն», սակայն ոստիկանների քանակի ավելացում մետրոյում չնկատեցինք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031