«Հայկական կառույցների նկատմամբ համաշխարհային հայությունը տոտալ վստահության խնդիր ունի». Վահրամ Միրաքյան

Գործարար, բիզնես դասընթացավար Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն տարի արտասահմանից հայերը մոտ 2 միլիարդ դոլար են ուղարկում Հայաստան, հիմնականում իրենց հարազատներին:

Իսկ հիմնադրամներն ամենաշատը 30-40 միլիոն դոլար են հավաքում: Նույնիսկ պատերազմի ժամանակ 200 միլիոն չհասավ Հայաստան հիմնադրամին փոխանցած գումարը:

Հայաստան Համահայկական հիմնադրամի թվերին նայելով շատերն ասում են, թե էս ի՞նչ ազգ ենք, 200 միլիոն էլ չենք կարում հավաքել: Եկեք այլ կողմից նայենք, «էս ի՞նչ ազգ ենք, տարին ստաբիլ 2 միլիարդ դոլար ենք ուղարկում հայրենիք»: Բայց ինչի՞ հարազատներին ուղարկում ենք, իսկ այլ ինստիտուտներին՝ ոչ: Որովհետև այլ ինստիտուտները վստահություն չունեն: Խնդիրն էն է, որ որևէ կառույց  վստահություն չունի, էդքան բան, ոչ թե «էս ինչ վատ ազգ ենք, 200 միլիոն էլ չենք կարում հավաքել»:

Հայկական կառույցների նկատմամբ համաշխարհային հայությունը տոտալ վստահության խնդիր ունի, դա է խնդիրը, ոչ թե ինչ լինում է, «էս ինչ վատ ազգ ենք»: Խնդիրը ճիշտ պետք է ձևակերպել, քանի որ դրանից է սկսվում խնդրի լուծումը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031